Ես
Սովորելու համար ամենահեշտ 10 լեզուները՝ ըստ The Telegraph-ի
Բրիտանական The Telegraph պարբերականն իր կայքում ներկայացրել է լեզուների այն 10-յակը, որն ամենահեշտն է սովորել՝ ի տարբերության մյուս լեզուների։
Այսպիսով առաջին տեղում է աֆրիկանսը, որը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբին: Աֆրիկանս խոսում է աշխարհում 6 միլիոն մարդ: Աֆրիկանսն օգտագործվում է Հարավային Աֆրիկայում և Նամիբիայում: Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ աֆրիկանսը չի մտնում 100 ամենատարածված լեզուների ցանկում: Այնուամենայնիվ, այն բավական հեշտ է սովորել, քանի որ դրանում բացակայում են բայերի խոնարհումը և սեռերը։ Բացի այդ, այս լեզվի բառերի մեծ մասն ունի գերմանական արմատներ։
2. Ֆրանսերենը ևս պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական, արևմտա-իտալական լեզվախմբին։ Ֆրանսերեն խոսում է աշխարհում 500 միլիոն մարդ։ Ըստ լեզվաբանների՝ ֆրանսերենն ազդել է անգլերենի ձևավորման 1/3-րդ մասի վրա։ Թեև այս լեզվի շարահյուսությունը բավական բարդ է, սակայն խոսակցական ֆրանսերենն անհամեմատ ավելի հեշտ է սովորել։
3. Իսպաներենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական խմբի արևմտա-իտալական ճյուղին պատկանող լեզու է, որը ծագել է Իսպանիայի հյուսիսային շրջանում։ Այն պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Իսպանիայում, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում։ Ընդհանուր հաշվով իսպաներեն խոսում է 550–600 միլիոն մարդ, ինչը նրան դնում է երկրորդ-երրորդ տեղում՝ իր տարածվածությամբ։ Այս լեզուն բավական հեշտ է սովորել այն պարզ պատճառով, որ իսպաներենում ուղղագրական կանոնները համեմատաբար հեշտ են. բառերն արտասանվում են այնպես, ինչպես գրվում են։
4. Հոլանդերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու է։ Հոլանդերեն խոսում են աշխարհում 24 միլիոն մարդ։ Այն պետական լեզու է Նիդեռլանդներում, Բելգիայում, Արուբայում, Անթիլյան Նիդեռլանդներում և Սուրինամում։ Այս լեզուն իր կառուցվածքով ու շարահյուսությամբ շատ նման է անգլերենին, և շատ լեզվաբաններ գտնում են, որ հոլանդերենն ամենահեշտ լեզուն է անգլիախոս մարդկանց համար։
5. Նորվեգերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու է, որը բավական մոտ է իսլանդերենին, հոլանդերենին և շվեդերենին։ Այս լեզուն ունի համեմատաբար հեշտ քերականություն, մասնավորապես՝ դյուր են բայերի խոնարհման կանոնները։
6. Պորտուգալերենը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի իտալական լեզվախմբին: Պորտուգալերեն խոսում է աշխարհում 220 միլիոն մարդ: Այս լեզվում հատկապես հեշտ են կազմվում հարցական նախադասությունները, քանի որ քերականական որևէ փոփոխություններ չեն պահանջվում. ընդամենը պետք է փոխել ձայնի ինտոնացիան։
7.Շվեդերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի հյուսիս-գերմանական լեզվախմբի լեզու է։ Շվեդերեն խոսում է աշխարհում 9 միլիոն մարդ։ Այն պետական լեզու է Շվեդիայում, Ֆինլանդիայում և Եվրոպական Միությունում։ Այս լեզվի շարահյուսությունն ու քերականական կանոնները շատ նման են անգլերենին։ Իսկ ինչ վերաբերում է շվեդերենի արտասանությանը, ապա այն երգեցիկ լեզու է, որը շատ հեշտ է վերարտադրել։
8. Իտալերենը պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական արևմտա- իտալական լեզվախմբին։ Իտալերեն խոսում է աշխարհում 70 միլիոն մարդ: Այն պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում, Վատիկանում։ Այն համարվում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի ամենառոմանտիկ լեզուն, որը հիմնված է լատինական արմատներով բառերի վրա։ Ինչպես և իսպաներենը, իտալերենն ունի ուղղագրական բավական հեշտ կանոններ։
9. Էսպերանտոն արհեստական կառուցված լեզու է, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում: Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից, որի տակ լեզվի ստեղծողը՝ Լ․Լ․ Զամենհոֆը, 1881 թ. հրապարակել էր Unua Libro գիրքը՝ հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն ինքնին նշանակում է «հույս ունեցող»։ Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ և ճկուն լեզու իբրև համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։ Չնայած նրան, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության մարդաքանակը գնահատվում է 100 000 և 2 միլիոն լեզվակիրների միջև։ Լեզվաբանները գտնում են, որ սա ամենահեշտ սովորվող լեզուն է հատկապես Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսողների համար։ Պատճառն այն է, որ բառերի գրությունն ու արտասանությունը միանգամայն համապատասխանում են իրար և որևէ բացառություններ չկան։
10. Ֆրիզերենը ևս ներառվել է ամենահեշտ սովորվող լեզուների ցանկում և շատ ընդհանրություններ ունի անգլերենի հետ, հատկապես՝ հնչյունաբանությունը։
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն